630 ընտանիք, 2300 բնակիչ, շուրջ 55 մլն դրամ բյուջե, 100 տոկոս հավաքագրումներ՝ վերջին 2 տարում,- թու-թու-թու,- ժպտալով ասում է գյուղապետը: Գյուղտեխնիկայի պակաս ունեն: Նոր ծրագիր են կազմել, որ դիմեն կառավարությանը՝ շուրջ 10 մլն դրամ արժեքով: Ակտիվ աջակցություն ու մասնակցություն են ակնկալում գործադիրից: Իսկ այնպես՝ ամեն ինչ ունեն, շաբաթվա 2 օր էլ աղբահանություն է արվում,- թվարկելով շարունակում է համայնքի ղեկավարը: Գոհ ենք: Մնում է ճանապարհների հարցն էլ լուծել: Շուտով դա էլ կլինի: Մրցույթը եղել է, հաղթողը հայտնի է՝ Լոռու ճանշինը, պայմանագրերը՝ կնքված: Հիմնական մտահոգող հարցը, որ արդեն 30 տարի լուծմանն է սպասում՝ բնակարանի կարիք ունեցող 97 ընտանիքներն են: Նրանց բոլորին միավորում է հավատը նոր իշխանությունների հանդեպ,- վստահ ասում է գյուղապետը: Լեռնապատցի Վարսենիկ Գալստյանը ոգևորված է նոր կառավարության գործունեությամբ, բայց դժգոհելու առիթներ էլ ունի: Աղջիկը կարմիր դիպլոմով ՎՊՀ-ն է ավարտել, ուսուցչի թափուր տեղերի բազմաթիվ մրցույթների մասնակցել, բայց այդպես էլ աշխատանք չի գտել : Տիկին Վարսենիկի խոսքով՝ ինչպես հնում, այնպես էլ հիմա՝ դպրոցներում կոռուպցիոն երևույթները դեռևս նկատելի են: Գործում է՝ "ով տերավոր, նա զորավոր սկզբունքը":
Տիկին Վարսենիկի աղջկա՝ Լիաննա Աբազյանի խոսքով 2 տարում բազմաթիվ մրցույթների է մասնակցել: Մրցակիցների հետ հավասար միավորներ հավաքել, բայց աշխատանք չի կարողանում գտնել: Դառը փորձից Լիաննայի մոտ համոզմունք է ձևավորվել, որ այդ մրցույթներում մեծ դերակատարում ունի տնօրենների սուբյեկտիվ վերաբերմունքը մասնակիցների հանդեպ: Եթե տնօրենի ֆավորիտը չես՝ անկախ գիտելիքների պաշարից ու հավաքած միավորներից՝ մրցույթում հաղթելու շանսերը քիչ են:
0 Մեկնաբանություն