Մարզ

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ ԱՅՆ ԿԱԴՐԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՔ. Վահե ԽԱՉԻԿՅԱՆ

Դեռ սեպտեմբերի 28-ին Վահե Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր չափազանց կարևոր մի խնդրի.

  «Նախօրոք ներողություն եմ խնդրում այն կադրերի համար, որոնք տեսնելու եք (քիչ զզվելի են)։
Եկել եմ տուն՝ Կուրթան գյուղ։ Այս լուսանկարները և տեսանյութը նկարագրում են այն պատկերը, որն այս օրերին կա գյուղի գրեթե բոլորի պահեստներում ու այն տեղերում, որտեղ լցված է դաշտերից բերված կարտոֆիլները։
Այո, այո ինչպես տեսնում եք որդ է կարտոֆիլի վրա, բայց նա ոչ թե ուղղակի կարտոֆիլի վրա է, այլ նա դուրս է եկել դրա միջից։
Կադրերում տեսնում եք որդի անցած ճանապարհն այդ կարտոֆիլի միջով։
Շատ չեմ ուզում գրեմ, թե մարդիկ ինչ ապրումների մեջ են, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր ամբողջ տարի միջոցներ են ներդրել բերք ստանալու համար, իսկ հիմա կան մարդիկ, ովքեր չեն էլ հավաքում դաշտից կարտոֆիլը։
Օրինակ մենք 8 տոննայի մոտ բերք (եթե կարելի ա բերք անվանել) ենք ստացել, բայց զոռով կգտնես կարտոֆիլ, որը փչացած չէ։
Հիմա հարց՝
Հարգելի ՀՀ գյուղատնտեսության նախարարություն\ Ministry of Agriculture of Armenia դուք տեղյա՞կ եք այս ամենից։
ՀՀ Լոռու մարզպետարան ի՞սկ դուք։

Այսօր Խաչիկյանը նոր գրառում է կատարել իր էջում.

«Այս հրապարակումն արել եմ սեպտեմբերի 29-ին, իսկ այսօր նոյեմբերի 6-ն է։
Այսքան ժամանակվա ընթացքում, որևէ պաշտոնական արձագանք չեմ ստացել ՀՀ Լոռու մարզպետարանից, ո՛չ մարզպետ Անդրեյ Ղուկասյանիցից, ո՛չ փոխմարզպետ Գայանե Մարկոսյանից։ Արձագանք չեմ ստացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, չնայած նրան, որ փոխնախարար Նաիրա Մարգարյանը նշված էր հրապարակման վրա, իսկ շատ արագ արձագանքած Աննա Օհանյանը տեղեկացրել էր, որ այս մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է փոխնախարարին (չգիտեմ որ մեկին)։
Միակ բանը, որ արվել է, դա հոկտեմբերի առաջին շաբաթվա մեջ այցն է եղել ՍԱՊԾ-ից (եթե չեմ սխալվում) և փորձանմուշ են վերցրել։ Սակայն դրա պատասխանի և այլ բանի մասին լուր չենք ստացել։

Ի վերջո, ո՞վ, ո՞ր մարմինն է թերացել իր աշխատանքում, ինչո՞ւ պետք է գյուղացին կրի խնդիրներ իր ուսերին ու չիմանա թե ինչ անի, երբ դրա պատճառը վերացնելու համար մարդիկ պետական միջոցներից աշխատավարձ են ստանում ու պարապ նստում իրենց տաքուկ սենյակներում։
Հրավիրում եմ լրագրողների ուշադրությունն այս խնդրի վրա, քանի որ պետական մակարդակներում մեծ հաշվով թքած ունեն գյուղացու, իր հոգսերի ու կյանքի որակի վատացման վրա»։

Վահե Խաչիկյանի ֆեյսբուքյան էջ

Խմբագրության կողմից. Հուսով ենք, որ պատկան մարմինները ուշադրություն կդարձնեն խնդրի վրա, այլապես գալիք տարի հազիվ թե գյուղացին համարձակություն ունենա կարտոֆիլ ցանել:

Image alt
Որդը սահում է կարտոֆիլի միջով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *