Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

ԱՅՍ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԸ ՆԱԽՈՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԱՄԱՐՎԵԼ Է ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ

Գար-Գառի 165 աշակերտներից 10-ը Պուշկինո համայնքից են գալիս, հարմարվել են, նույնիսկ ձմռանը ոչ մի բացակայություն չեն ունեցել:

Մեր նկարահանող խումբը հյուրընկալվեց 12-րդ դասարանում, աշակերտներն ամրապնդում են հայոց լեզվից ստացած գիտելիքները, շուտով քննությունների են:

Ալլան ու Նառան գալիս են Պուշկինոյից, այս տարի շրջանավարտ են: Ալլան ուզում է կավագործ դառնալ, ուսում ստանալ Երևանում, արդեն հետաքրքիր աշխատանքներ ունի, հեռախոսով ցույց տվեց, հավանեցիքն, յուրօրինակ էր հատկապես կղմինդրը: Պայմանավորվեցինք, որ ուղարկի՝ այս տեսանյութում օգտագործելու համար:

Փոխտնօրեն Սաթենիկ Սուքիասյանին հանդիպեցինք, սրտացավ ուսուցչին վայել, փորձում է չխոսել խնդիրներից, միայն լավը պատմել, դե դպրոցի  պատիվն է: Այնուամենայնիվ՝ խոսեց խնդիրների մասին:

Կողքից մեր զրույցին հետևում էր դպրոցի տնօրենը, առողջական խնդիր ուներ այդ պահին հարցազրույց տալու համար, սակայն չդիմացավ, ասիլիք ուներ, խնդիրներ կան, գրադարանը հեռու է, նորը պիտի կառուցվի, համակարգիչներ չունեն, գրատախտակներն էլ հին սերնդի, հազիվ կավճի հետքն է երևում:

Մի առանձին պատմություն էլ մարզադահլիճն է, կարծում է՝ ամենավատն ու ամենախղճուկը ողջ մարզում: Սովետական այս մարզադահլիճը նախորդ դարում հավանաբար համարվել է գեղեցիկ ու հարմարավետ, հագեցած ժամանակակից մարզագույքով, այսօր սակայն, սրտացավ ուսուցիչ  Գևորգ Բադալյան ու էլ ոչինչ՝ ֆիզկուլտուրայի համար:

Գևորգ Բադալյանը նույնսիկ նախահաշիվ է կազմել, առաջնահերթությունը տալով հատակին:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *