Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պատմում է մարզում կատարած շրջագայությունների, իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասն, նշելով, որ նախարոդ տարվա 5 մլրդ 125 մլն դրամի կառավարության սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, բայց դրանց մեծ մասն արդեն ավարտվել են: Ուշագրավ է, որ նախկին արտագնա աշխատանքի մեկնողները հիմա ներգրավված այդ աշխատանքներում, այսինքն ծրագիրը մարզում լուծում է նաև զբաղվածության խնդիրներ:
Ա. Խաչատրյանը նշեց, որ այս տարի մենք արդեն 8,5 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման հայտ են ներկայացրել, որոնք դարձյալ համայնքային ճանախպարհներ են, մանկապարտեզներ, այգիներ, պուրակներ, խաղահրապարակներ, գյուղտեխնիկայի ձեռքբերում և այլն: Հայտարարված են մրցույթներ, որոնք շուտով կհաստատվեն:
Վանաձոր խոշորացված համայնքը նույնպես մասնակից է 2,5 մլրդ դրամի ծրագրի հայտով, սակայն Վանաձոր մասով խնդիր ունենք, քանի որ ավագանին պիտի հաստատի, բայց ավագանու նիստ առ այս պահը տեղի չի ունեցել: Արտառոց ոչինչ չկա, այդ քաղ ուժերը հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքը, ասում է Արամ Խաչատրյանը, հավելելով, որ ավագանու կազմում ընտրված ընդդիմադիր ուժերը տարբեր հարթկներում խոսում են հայրենասիրույթունից, կամուֆլյաժներով նկարվում, բայց երբ պետք էր գնալ մարտի դաշտ՝ բժշկի թուղթ էին հանում: Նուն էլ ընտրարշավի ժամանակ էին ասում, թե բա՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք քաղաքան ենք սիրում:
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար եղել են նաև հանրային լսումներ, սակայն ընդդիմությունն անգամ այդ լսումներին չի ներկայացել:
Վանաձորում, տնակային պասյմաններում գործող 2 մանկապարտեզ պիտի կառուցվեր, բայց այդ 2,3,4 տարեկան երախաներն ի՞նչ մեղք ունեն,. Որ կա քաղաքական փոխհրաձգություն, որ ընդդիմությունը բոյկոտում է նիստերը:
Ինձ համար որևէ պատճառ չի ընդունվում քաղաքը բարեկարգելու հարցում, վանաձորցիներն արդեն խոսում են են, դժգոհություն են արտահայտում այդ երկու խմբակցություններից, բայց պետք չի թևաթափ լինել, մեզ որևէ մեկը չի կարող խանգարել, մենք Վանաձորը պետք է կառուցենք, շենացնենք, ասաց Լոռու մարզպետը:
Մենք մի քանի օրից նորից կարող ենք հրավիրել ավագանու նիստ, և կոչ եմ անում ընդդիմությանը փոխել դիրքորոշումը, վերաբերմունքը՝ ի շահ Վանաձորի և վանաձորցու, ինչպես իրենք են ասում, որ չեն զբացվում քաղաքականությամբ, ուրեմն հարկավոր է քաղաքականությունը տնտեսության հետ չխառնել:
Արամ խաչատրյանը խոսեց նաև նախորդ տարիների կոռուպցիոն դրսևորումների մասին, մասնավորապես, որ մարդկանց կաստարած վճարումները՝ հողի հարկ, գույքահարկ և այլն, մուտք չեն արվել համայնքային բյուջե, սակայն համոզմունքն հայտնեց, որ կլինի օբյեկտիվ քննություն, և նրանք, ովքեր այս քաղաքը թալանել են՝ կպատժվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն