Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

ՎԱՂ ՀԱՍԱԿԻՑ ՎԱՀԱՆԸ ԶԳԱՑԵԼ Է ՇՐՋԱՊԱՏԻ ԾՊՏՎԱԾ ԱՓՍՈՍԱՆՔՆ ՈՒ ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի դատողությունը մեջբերելով մանկավարժ-հոգեբան, անհատ ձեռնարկատեր Վահան Դավոյանը հիմնավորում է իր աշխարհընկալումը մարդկանց անհատականության վերաբերյալ՝ հակադարձելով իմ հարցին, թե գուցե անհրաժեշտ է ժամանակ և ջանք, հասուն տարիքում ձեռք բերած հաշմանդամության կարգավիճակը հաղթահարելու և հասարակության մեջ սեփական ամուր դիրքերն ունենալու կամ վերականգնելու համար: 

Վահանը մանկավարժ-հոգեբան է, հաշմանդամություն ունեցող 3-12 տարեկան երեխաների հետ աշխատելիս հիմնավորապես հասկացել է, որ հաշմանդամության ոչ մի տեսակ դժվարություն և սահմանափակում չի պարունակում: Յուրօրինակ ու բացառիկ է առաջին հերթին մարդը, որը կորցնելով ֆիզիկական ինչ որ կարողություն, փոխարենը ձեռք է բերում կամ սկսում է բացահայտել բոլորովին նոր որակներ, որոնք էլ իր մեջ զարգացնելով գտնում է իր ապրելու տիրույթն ու անհրաժեշտությունը:

Վաղ հասակից ինքն էլ է զգացել շրջապատի ծպտված ափսոսանքն ու խղճահարությունը, երբ քայլելիս նայել են կարեկցող հայացքով: Սակայն ընտանիքի և սեփական կամքի շնորհիվ Վահանը այդ արձագանքներին գնալով ավելի ըմբռնումով է վերաբերվել՝ հասնելով ինքնաբավ ու ինքնավստահ քաղաքացու վիճակին: Ու կատակում է՝ միօրինակությունը հետաքրքիր չէ: Մենք ոչ պակաս հետաքրքիր ենք դարձնում այս աշխարհը:  

Հանրության մեջ տեղ ունենալու իր իրավունքը հաստատելու համար Վահանն ինքն էլ բազմաթիվ քայլեր է կատարել: Հասարակությունը կամ նրանց վերաբերմունքը հաճախ մոտիվացրել են զրուցակցիս ու նա որոշակի ջանքերի գնով հասել է տարբեր հաջողությունների: Սա նրա խոսքով լավ է երկու առումով՝ նախ իր մեջ բացահայտվել են նոր որակներ և երկրորդ ձեռք է բերել այնպիսի կարողություններ, որոնք իր կյանքի անբաժանելի մի մասն են դարձել:

Աշխատելով մարզային տարբեր կազմակերպություններում, որպես ծրագրերի համակարգող, Վահան Դավոյանը սերտորեն համագործակցել է նաև պատկան մարմինների հետ և ակտիվություն դրսևորել հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության գնահատման, բարձրաձայնման և լուծման աշխատանքներում:

Վահան Դավոյանը զգալի հաջողության է հասնել նաև գործարարության ոլորտում: 2016 թվականին հիմնել է շինշիլաբուծական տնտեսություն, իսկ քովիդ 19-ի բռնկման օրերին մտահղացել տանը գտնվելու ժամանակահատվածը լրացնել հետաքրքիր ևս մեկ աշխատանքով՝ գիպսե արձանների արտադրությամբ:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *