Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը Շարլ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությանը

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք նախարարներ, դիվանագիտական կորպուսի աշխատակիցնե՛ր, Ազնավուրի սիրելի՛ ընտանիք,

Շառլ Ազնավուրն ուզում էր ապրել 1 դար, նա այդ մասն խոստացել էր: Դա նրա վերջին մարտահրավերն էր կյանքում: Նա միշտ անհագուրդ ուզում էր ապրել, ծիծաղել, երազել, բայց մահը վրա հասավ այդ շեմից մի քանի տարի առաջ, եւ մենք զարմացած էինք, եւ մենք շատ տխրեցինք, որովհետեւ մենք սովոր չենք, որ նրա կամքին, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող էր հակառակվել:

Այս դատարկությունը մթության մեջ բերեց մեզ: Նա էր մեզ ապրեցնում: Մեր էմոցիաների, մեր զգացմունքների, մեր մելանխոլիկ տրամադրությունների լավագույն դարմանը նա էր, եւ բավականին երկար տասնամյակներ մեր ամենադաժան արցունքները նա էր թեթեւացնում: Հազարավոր մարդկանց համար նա դարման էր, նա ուժ էր, եւ հիմա նա մեզ թողնում է: Նա միշտ արտասանում, երգում էր մեր կյանքի ամենօրյա անցողիկության մասին: Մենք հասկանում ենք, որ այդ ձայնը գալիս է հեռվից, ոչ միայն հեռու տարածքից, այլեւ նրա փորձից, իմացությունից:

Շառլ Ազնավուրի մոտ ցավն ու հույսը կրկնակի էին, եւ ֆրանսիացիներն այդ ամենը շատ արագ հասկացան: Նրանք հասկացան, թե ինչ է նշանակում կորսված դրախտ: Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա պետք է լինի մեր կյանքում եւ մեզ բոլորիս միավորի: Ինչպիսին էլ լինեն մեր կյանքի պայմանները, բնականոն ձեւով մի միասնական վիբրացիա էր ստեղծվում Շառլ Ազնավուրի հետ միասին, եւ նա դարձել էր Ֆրանսիայի դեմքերից մեկը:

Մենք բոլորս Շառլ Ազնավուր էինք երգում երբեմն՝ բառերը մոռանալով, բայց Շառլ Ազնավուրը նախեւառաջ խոսքն է, խոսքը, որ մեզ հուզում էր մինչեւ սրտի խորքը, եւ ֆրանսիացիների մեծամասնությունը միշտ շարունակում է այդ երգերը: Սրանով է, որ հաստատվում է արտիստի հանճարը: Մարդ, որը միասնական էր իր հանդիսատեսի հետ: Մենք նրա ստեղծագործության մեջ գտնում էինք մեզ համար ամենաթանկագին, ամենահարազատ երգերը:

Այս հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին՝ նա, ինքը պետություն էր պետության մեջ, հայրենիք հայրենիքի մեջ:

Գույները, շեշտերը, ոճը, դրանով է, որ Ազնավուրն այդքան ֆրանսիացի:

Նա նաեւ մեծագույն դերասան էր. նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում: Նա գիտեր, իր մաշկի վրա զգացել է, որ Ֆրանսիան իսկապես այն երկիրն է, որն ընդունել է, որ մենք միշտ շարունակելու ենք ապրել հյուրընկալ լինելով, եւ նա մասն էր այդ երկրի:

Նա նաեւ հասկանում էր, թե ինչ չափով էր Ֆրանսիան կապված աշխարհի հետ: Նա երգում էր 8 լեզվով, բայց ամենուր նա երգում էր ֆրանսերեն: Ֆրանսերենը ոչ միայն մի ազգությունը ցեմենտող ուժն է, այլեւ հույսի, սիրո, պոետների, արտիստների, փիլիսոփաների լեզուն է: Բոլոր շնորհներից նա նախընտրում էր այս մեկը՝ հավատարմությունը՝ հավատարմությունը իր ծնողներին, իր ընտանիքին, իր կնոջը, իր երեխաներին, իր բարեկամների՝ այդքան տարբեր եւ ամենուրեք սփռված, եւ նաեւ հավատարմությունը Հայաստանին: Հայաստանի որդին էր նա, ընկերը, դեսպանը, բայց նաեւ երեխան, որը վերադարձավ մոր գիրկը, երբ դրա կարիքը եղավ երկրաշարժի ժամանակ: Եվ այսօր կա «Ազնավուր. ֆոնդը, որը կշարունակի իր աշխատանքը:

Չնայած վերքերին, որոնք պատմությունը հասցրել է այս ազգին, այնպես ինչպես մենք տեսնում ենք: Այս բոլոր միշտ եղել է նրա գործունեության հիմքում, նա միշտ գործել է Հայաստանի ու հայերի համար՝ այդ ժողովրդի, որ դուրս է արվել իր երկրից, երբեմն անտեսվել է, բայց նա միշտ այնպես է երգել Հայաստանի մասին, ասես դրանից էր կախված իր ողջ կյանքը: Եվ միայն իր երգով նա բոլորին վերադարձնում էր հպարտությունը՝ այդ ազգի ներկայացուցիչ լինելու հպարտությունը: Նա, որ գիտեր պատմության ողբերգություն, նրան, որ որեւէ բան չէր կարող ստիպել խոնարհվել, նա միշտ կրում էր դրոշմը նրանց, ում ուզում էին լռեցնել:

Ազնավուրը միշտ ասել է, որ պարտք է Ֆրանսիային: Բայց մի բան կա, որը նա համեստաբար լռել է եւ չի ասել: Դա այն է, ինչ Հայաստանը բերեց Ֆրանսիային, դա այն է, ինչը ես այսօր ուզում եմ նրա միջոցով, նրան հարգանք մատուցելով, այդ հարգանքի տուրքը տալ նաեւ Հայաստանին, այն բոլոր հայերին, որոնք իրենց հայրենիքից դուրս գալով դեպի Ֆրանսիա բերեցին մեծագույն հարստություն: Եվ խոսքը մշակութային բազմազանության մասին չէ, այլ այն մասին, որ մեր ազգը մեծացավ: Եվ Հայաստա՛ն, ես այսօր մտածում եմ ձեր մասին:

Նա գալիք շաբաթ մեզ հետ պետք է լիներ Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նրա բացակայությունը կդառնա ահավոր մեծ դատարկություն: Բայց մենք կարծում ենք, որ մենք կլինենք արժանի նրան, ինչ նա մեզ պատգամել է:

Շառլ Ազնավուրը հաճախ ասում էր, որ չի սիրում իր ձայնը, ձայնի որակը, ձայնը բավարար չէ, բայց նա իր աշխատանքով, իր կամքով մեզ բոլորիս պարտադրեց իր հսկայական տաղանդը, եւ երբեք չհրաժարվեց իր ձայնից: Դա ոչ միայն վճռականության, այլ նաեւ սիրո օրինակ է:

Համոզված եմ, որ տարիներ շարունակ, դեռ շատ երկար, բազմաթիվ կայանք եւ տղամարդիկ իրենց հիշողության մի մասում կհիշեն այս անկրկնելի բանաստեղծի բառերը, որպեսզի կարողանան վերապրել իրենց թախիծը»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *