Տեղական քաղաքականություն

՛՛Անտրամաբանական եմ համարում, որ ավագանին էլ միանա շարժմանը՛՛ Արտյոմ Գրիգորյան

՛՛Անտրամաբանական եմ համարում, որ ավագանին էլ միանա շարժմանը՛՛ Արտյոմ Գրիգորյան

Համայնքի ավագանու հերթական նիստին ներկա չէին ԼՀԿ և ԲՀկ խմբակցությունները: Ներկա էին ՀՅԴ, ՀՎԿ և ՀՀԿ խմբակցությունների ավագանու ընդհանուր թվով 19 անդամներ: Համայնքի ղեկավար Ասլանյանը բացակայությունը պայմանավորեց ներքաղաքական գործընթացներով՝ սովորական համարելով բոյկոտը: Ավագանու նիստը տևեց ընդամենը 25 րոպե՝ օրակարգային 10 հարցերով: Հավանաբար, այն պայմանավորված էր երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամով: Ինչևէ, ավագանու 3 խմբակցությունների անդամները շատ արագ և միաձայն քվեարկությամբ հավանության արժանացրին բոլոր 10 հարցերը: Նիստի ավարտվելուն պես ավագանու ՀՅԴ և ՀՎԿ խմբակցության անդամներն անմիջապես լքեցին դահլիճը, զրուցեցինք համայնքի ղեկավարի և ավագանու ՀՀԿ-անդամների հետ՝ պարզելու, արդյո՞ք չեն պատրաստվում մի շարք համայնքների ավագանու նման միանալ ժողովրդին և քաղաքացիական անհնազանդությանը: Հնչեցին կարծիքներ, որ խաղաղ հավաքների գնալու ցանկություն չունեն, թեև միշտ ժողովրդի կողքին են, ոմանք էլ նշեցին, որ կառաջնորդվեն ՀՀԿ վերադաս մարմնի դիրքորոշմամբ: Այդուհանդերձ, թեման, բոլոր խմբակցությունների հետ միասին, չի քննարկվել:

Վանաձորի ավագանու նիստի ուղիղ հեռարձակումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդմանը հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *