"Տեղական քաղաքանություն" հաղորդաշարի շրջանակներում վերջին հեռուստաքննարկումն անցկացվել է ակտիվ քաղաքացիների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վանաձորի ավագանու 5 խմբակցություններից հանդիպմանը մասնակցելու հրավերը չեն մերժել միայն Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության անդամները: Քննարկմանը հնչել են կարծիքներ, որ հարկավոր է լուծարել համայնքապետարանը: Տեսանյութի պատրաստումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” հաղորդաշարի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն