"Տեղական քաղաքանություն" հաղորդաշարի շրջանակներում վերջին հեռուստաքննարկումն անցկացվել է ակտիվ քաղաքացիների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վանաձորի ավագանու 5 խմբակցություններից հանդիպմանը մասնակցելու հրավերը չեն մերժել միայն Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության անդամներըԼ: Քննարկվել են անցած շուրջ 2 տարվա ընթացքում արված աշխատանքները՝ ըստ ոլորտների: Քննարկմանը մասնակցող քաղաքացիներն ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչները կարծիքներ են հայտնել, որ մյուս խմբակցությունների կողմից նման ձևաչափով հանդիպմանը չգալը արհամարհանք է ընտորղների հանդեպ: Ավագանու ներկա անդամներին հարցեր են հղել հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում ընթացող աշխատանքներից, նաև առաջարկներով հանդես եկել, նշելով, որ համայնքապետարանն այս կազմով անիմաստ կառույց է և հարկավոր է այն լուծարել: Հանդիպման ուղիղ հեռարձակումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” հաղորդաշարի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն