"Տեղական քաղաքանություն" հաղորդաշարի շրջանակներում երկար բանակցություններից հետո կայացել է հեռուստաքննարկումը ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հետ:Վանաձորի ավագանու ՀՅԴ խմբակցության անդամներն այդպես էլ ցանկություն չհայտնեցին քննարկմանը մասնակցելու և իրենց քվե վստահած քաղաքացիներին հաշվետու լինելու: Մինչ բուն քննարկումը՝ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Վանաձորի ավագանու ՀՅԴ խմբակցության մասով: «Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, առավել ևս Վանաձորում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ավագանու մակարդակում չի ունեցել որևէ ստորագրած համաձայնագիր, և մենք որևէ կերպ չենք հայտարարել համաձայնագրով, որ մենք կիսում ենք պատասխանատվությունը, մենք ավագանում աշխատում են և պետք է աշխատենք ի շահ վանաձորցու: Թե որքանո՞վ է ՀՅԴ ավագանու խմբակցության գործունեությունը եղել ի շահ վանաձորցու, այլ խնդիր է»: Ուղիղ հեռարձակումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն