Բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերումը դարձավ քննարկման թեմա: Այն էապես թեթևացնելու և հեշտացնելու է կոմունալ բաժնի աշխատանքները,- զեկուցվեց ավագանուն: Ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը, որքան էլ լսեց հրաշք տրակտորի մասին, միևնույնն է՝պահանջեց հիմնավորումներ: Չանտեսվեց նաև համայնքային ենթակայության հիմնարկների աշխատավարձերի ուշացումների թեման: ԼՀԿ խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ են քաղաքացիներից ստացված դիմումներն աաշխատավարձերի ուշացման խնդրով: Վանաձորի ավագանին հերթական նիստը կանցկացնի հունիսի 25-ին:
Տեսանյութի պատրաստումը հնարավոր է դարձել “Տեղական քաղաքականություն” հաղորդաշարի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
Ապրի Լուսավոր Հայաստանը, որ իրենք չլինեին, էս կոալիցիան սաղ քաղաքը վարի կտար: Ու Քրիստ Մարուքյանին ընտրելս արդարացված է: