«Լոռի» ժամանցի կենտրոնում նշվել է Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 44 ամյակը։Նախաձեռնողը Զորավար Անդրանիկի հուշարձանի կառուցման նախաձեռնող խմբի անդամներն էին ու լիբանանյան «Սփյուռ» հանդեսի ներկայացուցիչները: Միջոցառման պատվավոր հյուրերն էին ԱՍԱԼԱ-ի մարտիկները, որոնց թվում էր և Մարտիրոս Ժամկոչյանը, ում 1981թ-ին թուրք դիվանագետին զգետնելու համար դատապարտել էին 10 տարվա ազատազրկման։ Ժամկոչյանը Հայ Գաղտնի բանակի վերջին ձեռքբերումը համարում է Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպության ճանաչումը:
Հարկ է նշել, որ Մարտիրոս Ժամկոչյանը ազատագրվելուց հետո՝ 91 թ-ին մասնակցել է Արցախյան գոյամարտին՝ մասնակից լինելով Հայոց Բանակի ստեղծմանն ու Հայաստանի հզորացմանը: «Վան» գործողության մասնակից Հակոբ Ջուլֆայանն էլ 1981թ-ի սեպտեմբերի24-ինՓարիզում թուրքական հյուպատոսարանը 16 ժամ տիրապետության տակ պահելուց ու հանձնվելուց հետո 2 տարի անց` 4 ընկերների հետ դատապարտվեց 7 տարվա ազատագրման:
Մերօրյա հերոս,«Վան» գործողության ղեկավար, Վազգեն Սիսլյանը ազատվելուց հետո, 90 ականներին ընտանիքի հետ բնակություն է հաստատել հայրենիքում։
Երաժշտական ու պարային կատարումներ, հայրենասիրական թեմայով ստեղծագործություններ, պատմական ակնարկ 1973 թ-ից մինչ օրս` պատմաբան Յուրա Ղուլյանի կողմից, ով և վարում էր միջոցառումը: 1973թ-ին Գուրգեն Յանիկյանը հիմքը դրեց հայ վրիժառության գաղտնի բանակի: 2 տարի անց` 1975թ-ինստեղծվեց գաղտնի բանակը` ԱՍՍԱԼԱ-ն, որն իր գործունեության ընթացքում բարձրացնում էր այն ժամանակ արգելված թեմաներ՝զինյալ գործողությունների միջոցովՀ այկական Հարցը մտցնում էր միջազգային քաղաքական իրավականհարթություն, պահանջում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում։
0 Մեկնաբանություն