Հայաստանի և Ադրբեջանի հիմնադրման առաջին օրերին երկու ժողովուրդների և քաղաքական էլիտաների միջև եղել են փոխըմբռնման վրա հիմնված շփումներ։ Այսպես, երբ Վրաստանը առաջինը հռչակեց իր անկախությունը, անմիջապես պահանջեց, որ հայ ու մուսուլման գործիչները հեռանան Թիֆլիսից և հաստատվեն իրենց մայրաքաղաքներում։ Վրացիները հայերից և մուսուլմաններից՝ ադրբեջանցիներից, պահանջեցին անհապաղ լքել Անդրկովկասի Դաշնային Հանրապետության ղեկավարության նստավայր նախկին փոխարքայի պալատը։ Հայ գործիչները անմիջապես հեռացան, ադրբեջանցիները համառեցին, և վրացիները նրանց ուժով դուրս արեցին։ Չնայած դրան, 1918-ի հունիսի 2-ին Թիֆլիսի Հայոց և Մուսուլմանական ազգային խորհուրդները համատեղ նիստում որոշում կայացրեցին, որ «յուրաքանչյուր խորհուրդ կշարունակի մնալ Թիֆլիսում այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի հանգամանքների բերումով»։
Եթե վրացիները Երևան մեկնող Հայաստանի ապագա ղեկավարներին անգամ ճանապարհելու չէին եկել Թիֆլիսի կայարան, ապա ադրբեջանցիները ջերմ ընդունելություն ցույց տվեցին հայ նախարարներին՝ վարչապետ Քաջազնունու գլխավորությամբ, երբ վերջիններս հասան Աղստաֆա կայարան։
Ահա այսպիսի ջերմ ու մարդկային հարաբերություններ են եղել երկու ազգությունների միջև, որոնց մասին պատմում են ներկաները և երազում, որ օր առաջ կարգավորվեն հարաբերությունները:
Հանդիպումը կազմակերպել էր «Ռեգիոն» կենտրոնը «Լոռի» հեռուստաընկերության հետ համատեղ՝ համագործակցելով մարդու իրավունքների տարածաշրջանային կենտրոնի հետ:
0 Մեկնաբանություն