Մունետիկ

Ոչ թե Սահմանադրության, այլ սահմանադրականության ճգնաժամ կա. պրոֆեսոր

«ՀՀ Սահմանադրություն. Կանաչ և կարմիր գծեր» խորագիրը կրող խորհրդաժողովի ժամանակ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանն ասաց, որ Սահմանադրությունը պետականության Աստվածաշունչն է։

Անդրադառնալով նախորդ տարիների Սահմանադրական փոփոխություններին՝ նա ասաց, որ իշխանությունները դրանք արել են ոչ թե հասարակության համար, այլ իրենց իշխանության համար։

Ղազինյանի խոսքով՝ Սահմանադրության օրը պետք է նշվեր մեծ տոնախմբությամբ, այնինչ նշվում է Քաղաքացու օր։ «Միգուցե մենք նշել ենք աշխարհաքաղաքացու օր», - նշեց Ղազինյանը՝ նկատի ունենալով «Քաղաքացու օր» տոնը։ 

Ղազինյանը նշեց՝ ՍԴ «անդամ» և ՍԴ «դատավորի» շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական է և իրավական գնահատականի ոչ ենթակա և չարժե ժամանակ ծախսել դրա վրա։ «Մեկ Հայաստան»-ի ղեկավարը հավելեց, որ Սահմանադրական ճգնաժամ չկա։ 

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Այվազյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, որ առկա է ոչ թե Սահմանադրության, այլ սահմանադրականության ճգնաժամ։

Ըստ Այվազյանի՝ առկա է արժեհամակարգի և մտածողության ճգնաժամ, և պետք է ձևավորվի «Ազգի հայրերի» ինստիտուտը՝ նշելով, որ պետք է հանրության գիտակցությունը զարգացնել և արժեհամակարգի հիման վրա Սահմանադրություն ստեղծել։ 

ՀՀ Սահմանադրությունը, իրավաբան Արթուր Ղազինյանի խոսքով, օրգանական չէ, որովհետև չի արտահայտում հասարակության վիճակը։ 

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն պնդմանը, որ պետության ղեկավարները Սահմանադրությունը ձևել են  իրենց համար։ 

Նա ասաց, որ 1995 թվականին ընդունված Սահմանադրության 2005 և 2015 թվականների փոփոխություններն անհրաժեշտ են եղել։ 

ՎԵՏՕ նախաձեռնության անդամ, հրապարակախոս Նարեկ Մալյանը դիտարկում արեց, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալվել է, և հետաքրքրվեց, թե ինչպես է հնարավոր այն վերականգնել։  

Գերմանացի իրավագետ Օթթո Լուխթերհանդթն ի պատասխան ասաց, որ բարձրացված որոշ թեզեր քաղաքական քննարկմանն են վերաբերում և իրավունքի մեկնաբանման հետ այդքան էլ աղերս չունեն։ 

Գերմանացի իրավագետն ասաց, որ ինքը Սահմանադրական իրավունքի մասնագետ է, և համալսարանի դասախոսների անդրադարձն արժեհամարգին ավելի շատ գլոբալ ու քաղաքական են, և վերաբերում են իրավունքի քաղաքականությանը։ 

Սահմանադրական դատարանն է, ըստ նրա, Սահմանադրության երաշխավորը: 

Ա1+

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *