Մունետիկ

Սեյրան և Քնարիկ Հակոբյանները հերքում են Ղամբարյան քույրերի՝ կեղծված փաստաթղթերի մասին հայտարարությունը

Սեյրան և Քնարիկ Հակոբյանները հերքում են Ղամբարյան քույրերի՝ կեղծ փաստաթղթերի հիման վրա տնից վտարելու մասին լուրերը: Հուլիսի 17-ի “Մունետիկ” լրատվական թողարկմանն անդրադարձել էինք Անուշ Ղամբարյանի՝ իր իսկ խոսքով՝ կեղծված փաստաթղթերի հիման վրա Աբովյան 91/2 հասցեում գտնվող հայրական տնից քույրերի հետ իրեն վտարելու խնդրին: Հուլիսի 18-ին “Լոռի” հեռուստաընկերություն էին եկել Անուշ Ղամբարյանի հորաքույրը՝ Քնարիկ Հակոբյանը ամուսնու՝ Սեյրան Հակոբյանի հետ: Նրանքբերել էին փաստաթղթեր՝ որոնց թվում էին 2016 մարտի 10-ին՝ Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով դատարանը մերժել էր հայցվոր կողմին, 2016թ-ի հուլիսի 1-ի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, 2016 թ-ի նոյեմբերի 2-ի վճռաբեկ դատարանի բողոքը մերժելու մասին որոշումը, 2018 թ-ի մայիսի 5-ի Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որտեղ բավարարվել է Քնարիկ Հակոբյանի պահանջը, մեջբերում ենք՝ “ Քույրերին բնակարանից վտարել և ապօրինի տիրապետումից ազատել Քնարիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հասցեից, 2018 թ-ի օգոստոսի 24-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ քույրերի բողոքը մերժելու և և Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2018 թ-ի վճիռը անփոփոխ թողնելու որոշմամբ փաստաթուղթը: 2019 թվականի հունվարի 9-ին վճռաբեկ դատարանի՝ Վերաքննիչ դատարանի 24.08.2018 թ-ի որոշման դեմ քույրերի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու որոշմամբ փաստաթուղթը: Սեյրան Հակոբյանը անդրադարձավ փաստաթղթերը կեղծելու, անօրինական առուվաճառք կատարելու քույրերի հայտարարությանը, Քնարիկ Հակոբյանը՝ քույրերի կողմից պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկվելու մասին, ինչի համար պարբերաբար դիմել է տարածքային ոստիկանություն: Թեմային անդրադարձել է նաև գործին առնչվող նախկին նոտար, ներկայում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ մեկնաբանություն թողնելով “Լոռի” հեռուստընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված տեսանյութի տակ, մեջբերում ենք. “ Այս մարդիկ բազմիցս ինձ մոտ եղել են,որ ինչ-որ կերպ օգնենք, բայց երբեք չեն ասել, որ ես գործարք եմ արել իրենց տան հետ կապված, մանավանդ կեղծ: Դեռևս 30-40 տարի առաջ, երբ ես երևի դպրոց էի գնում, իրենց պապական տան ժառանգությունն ընդունել է իրենց հորաքույրը, ով էլ հետագայում վաճառել, թե ինչ գործարք է կատարել, իսկ տան մյուս հատվածն, ընդհանրապես, մի հարևանի սեփականություն է եղել, որի վրա իրենք ժամանակավոր տնակ են ունեցել, առանց որևէ փաստաթղթի: Այս մարդկանց անվամբ որևէ սեփականություն չկա, որ նոտարն էլ վերցներ գործարք աներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *