ԱԺ 41 պատգամավոր անձնական երաշխավորագիր է ներկայացրել՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Aravot.am-ը ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեց՝ այդ հիմքով պատրաստվո՞ւմ են միջնորդություն անել:
Փաստաբանը տեղեկացրեց. «Ամենայն հավանականությամբ, այո»: Ընդ որում, մեր զրուցակիցը նշեց, որ պատգամավորների անձնական երաշխավորությամբ խափանման միջոց կալանքը փոխելու իրավասություն առաջին ատյանի դատարանն այս փուլում չունի. «Այն պետք է ներկայացվի դատախազությանը: Ամենայն հավանականությամբ՝ կներկայացնենք»:
Հովհաննես Խուդոյանը նաեւ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքն այս պահին ներկայացված է Վերաքննիչ դատարանին. «Այն դեռ պետք է մուտքագրվի»:
Ամբողջական հոդվածն այստեղ
0 Մեկնաբանություն