Քաղաքականություն

5-րդ շարասյունը պետք է ջախջախվի… ժողովուրդը Սերժի ու Ռոբի երեսին չի նայելու. Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները պետք է ավելի շուտ անցկացվեին, և այդ դեպքում մենք արդեն զբաղված կլինեինք պետականաշինությամբ: «Դիմում եմ մեր ժողովրդին ու համայն հայությանը, որ միշտ պատրաստ լինեն ոտքի կանգնել, թավշյա հեղափոխության իդեալները պետք է ռեալիզացվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Շիրինյանը, միևնույն ժամանակ, չի կարծում, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի օժանդակությամբ կկարողանա հակահեղափոխություն իրականացնել: «Ժողովուրդը, երիտասարդությունը Սերժի ու Ռոբի երեսին չի նայելու, պաշտպանելու է հայրենիքը։ 5-րդ շարասյունը պետք է ջախջախվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է դադարեցվի նաև ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մեր դեմ կարող է շատերը լինեն, բայց մենք պետք է գնանք պետականաշինության ճանապարհով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *