Քաղաքականություն

Ակտիվիստները ներխուժեցին դահլիճ. Քոչարյանի մեքենան հեռացավ (տեսանյութ)

«Մարդասպան, ցմահ բանտարկություն»  բացականչություններով ակտիվիստները ուժ գործադրեցին եւ բացեցին դահլիճի դուռը։ Չնայած թիկնապահների ջանքերին նրանց հետ պահել չհաջողվեց։ Այս պահին ակցիայի մասնակիցները հարվածելով սեղանին՝ գոռում են «մարդասպան»:

«Հեղափոխությունն արդեն Հայաստանում տեղի է ունեցել, իշխանությունները փորձում են իրականացնել արդարադատություն, բացի իշխանություններից կան նաեւ քաղաքացիներ, որոնք ուզում եմ օգնել իրականացնել այդ արդարադատությունը ։ Հայաստանում անարդարությունը տեղ չունի»,-ասում է ակցիայի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանը։

Ավելի ուշ՝ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութի համաձայն Ռոբերտ Քոչարյանն արդեն հեռացել է «Էրեբունի պլազա» հյուրանոցից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *