Ալավերդու պնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: գործարանի մոտ 650 աշխատակիցներ, ի նշան գործարանը փակվելու դեմ բողոքի, 1 ժամից ավելի փակել են Ալավերդու միջպետական ճանապարհը:
Գործարանի փակվելու դեպքում 630 մարդ կմնա առանց աշխատանքի:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ միջպետական ճանապարհը բացվել է, քանի որ ակցիայի մասնակիցներից 10 հոգի գալիս են Երևան՝ հանդիպելու ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ։ Նրա հետ խոսակցությունից հետո պարզ կդառնա ցուցարարների հետագա անելիքները։
0 Մեկնաբանություն