Քաղաքականություն

Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 21 Հունիսի 2018, 812 - Ա որոշմամբ Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Լոռու մազպետի տեղակալ: 

Այս կապակցությամբ նա ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հերթը ինձ էլ հասավ, որ գրեմ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը)) Օրենքներով սահմանված կարգով կատարելու եմ ինձ վրա դրված պարտականությունները ։ Համարում եմ, որ սա իմ առաքելությունն է և ոչ թե ուղղակի աշխատանք»։

 Անդրեյ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 38 տարեկան, մասնագիտությամբ՝  ատամնաբույժ, ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը:

Այսպիսով, Լոռու մարզը ունի ԲՀԿ-ական մարզպետ, երկու նորանշանակ փոխմարզպետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Եթե շրջանառվող լուրերը հաստատվեն և հրաժարական տա ՀՅԴ քվոտայով փոխմարզպետի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Թադևոսյանը՝ վարչապետը կնշանակի 3-րդ փոխմարզպետին, իսկ թե ո՞ր քաղաքական ուժին կտրվի այս պաշտոնը՝ դեռևս հայտնի չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *