Քաղաքականություն

Անձեռմխելիության կարգավիճակը բացարձակ չէ․ նախկին նախարարը՝ Քոչարյանին կալանքից ազատելու մասին

«Արդեն 100 օրից ավելի է մեր երկրում սահմանադրական ճգնաժամ է: Այսպիսի իրավիճակը, երբ կա խորհրդարանական մեծամասնություն և կա քաղաքական փոքրամասնություն, որը այդ մեծամասնության քաղաքական համակրության կրողը չէ, վկայում է ճգնաժամի մասին»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ճգնաժամը հանգուցալուծելն այնքան էլ հեշտ չէ, և մինչև Սահմանադրության փոխելը առկա է այդ ճգնաժամի հաղթահարման խնդիրը:

Հ. Մանուկյանի խոսքով՝ մեր սահմանադրական լուծումները պատրաստ չէին հեղափոխական իրավիճակին և առաջացել է Սահմանադրության վերանայման անհրաժեշտություն:

Մանուկյանի կարծիքով՝ անցումային արդարադատությունը այսօր Հայաստանի համար կիրառելի չէ:Նրա խոսքով՝ լյուստրացիան իրականացվում է սոցիալական արդարությունը վերականգնելու համար:

Հարցին, թե ինչու է Մարտի 1-ի գործը տարընթերցումների արժանանում, արդարադատության նախկին նախարարը նշեց. «Մարտի 1-ի գործը բացահայտված չէ, և այդ փաստը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Սոցիալական արդարության վերականգնման և հասարակության առողջացման առումով սկզբունքային նշանակություն ունի Մարտի 1-ի գործի բացահայտումը և հրապարակային դատաքննության արդյունքում վերջակետ դնելը: Հակառակ պարագայում այդ հարցը մնալու առկախված՝ անկախ նրանից, թե դատարանն ինչպիսի որոշում կկայացնի»:

Սահմանադրական կարգը տապալվել է, բայց տապալողն անձեռնմխելի է. անդրադառնալով այս հակասությանը՝ Մանուկյանը նշեց, որ անձեռմխելիության կարգավիճակը բացարձակ չէ: Նրա խոսքով՝ Քոչարյանին մեղսագրվող արարքները բխել են կարգավիճակից, թե ոչ, պետք է քննության արդյունքում ներկայացվի դատարան, և դատարանը դրա պատասխանը տա:

Մանրամասն՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *