ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդիպել է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ներկայացուցիչներին: Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Օգոստոսի 29-ին հանդիպել եմ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ներկայացուցիչներին:
Կարևորել եմ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դերն ու նշանակությունը և ընդգծել, որ խմբի անդամներն իրենց գործունեությամբ համարվում են արդարադատության նախարարության «երկրորդ աչքը» և օգնում են նախարարությանը ստանալու քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ գնահատական:
Հանդիպման ընթացքում դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ անդրադարձել ենք խմբի՝ ՔԿՀ-ներում իրականացվող գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Պայմանավորվել ենք, որ համագործակցությունն ավելի ենք խորացնելու, հանդիպումներն էլ հաճախակի ենք դարձնելու»:
0 Մեկնաբանություն