Սեպտեմբերի 10-ին մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի մինչև սեպտեմբերի 21-ը:
«Արտակ Զեյնալյանն ինձ համար իրական հերոսի կերպար է, որը 19 տարեկանում, Բժշկական ինստիտուտի լավ սովորող ուսանող լինելով, ծնողներից թաքուն փախավ ռազմաճակատ: Եվ նրա վիրավորվելուց հետո միայն ծնողներն իմացան, որ նա ռազմաճակատում է: Արտակը երբեք չի շահարկել այդ փաստը, նա իր հայրենասիրությունը, հայրենիքին նվիրվածությունն ապացուցելէ դեռ պատերազմի տարիներին և ծանր վիրահատությունից հետո նորից վերադարձել է ռազմաճակատ՝ շարունակելու գործը»,- այս մասին «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Արտակ Զեյնալյանն ապացուցել է, որ ինքը քաղականապես ակտիվ մարդ է և ներգրավվել է պետականաշինության ու բանակաշինության գործում: «Արտակ Զեյնալյանը մեր երկրում հումանիզմի, մարդասիրության լավագույն օրինակներից է»,- ընդգծեց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ Զեյնալյանը եզակի իրավաբաններից է, ով բազմաթիվ դատեր է հաղթել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նյութը՝ «Առաջին լրատվական» - ի
0 Մեկնաբանություն