Քաղաքականություն

Այս ընտրությունների օրինականության երաշխավորներից մեկը ես եմ. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քաղաքապետ դառնալուն պես կլուծի աղբահանության, տրանսպորտի խնդիրները, բնակֆոնդի հարցերը, կանաչապատում և այլն։ «Լույս» դաշինքի ծրագրային կետերն այսօր լրագրողներին ներկայացրեց Արտակ Զեյնալյանը։

«Կարևոր  խնդիրն այն է, որ չկա համայնքային ընդհանուր մտածելակերպ, բացակայում է այն գիտակցությունը, որ պրոբլեմները համընդհանուր են, բյուջեն էլ՝ միասնական ։ Այս խնդիրն ենք ուզում լուծել։ Կարիք ունենք ավելացնելու միջոցները, որոնք ներդրվելու են ֆոնդեր։ Կան միջնաժամկետ, կարճաժամկետ, երկարաժամկետ ծրագրեր։ Առաջնային խնդիրը աղբահանությունն է։ Մենք մտնում ենք բակեր, գարշահոտություն է տիրում։ Մեզ չի բավարարում նաև ճարտարապետական տեսքը, որ այսօր կա։ Երևան քաղաքում ներառական է լինելու կառավարումը։ Քաղաքացին պետք է անտարբեր չլինի և մասնակցի քաղաքացի խնդիրների լուծմանը»,- ասաց Զեյնալյանը։ 

Ըստ նրա՝ իրենց դաշինքն իրականացնում է պոզիտիվ  քարոզարշավ.«Մեր նպատակն էր հենց այս պոզիտիվ քարոզարշավում ընտրվել քաղաքապետ։ Մեր դաշինքի նախընտրական քարոզչական գույնը մանուշակագույնն է։ Մեր հարաբերությունները կառավարության հետ բարիդրացիական են, և ես ընտրվելու եմ Երևանի քաղաքապետ»,-անդրադառնալով վերջին շրջանում քարոզարշավի ընթացքում մրցակից թիմերի հետ ունեցած խնդիրներին՝ նշեց Արտակ Զեյնալյանը ։ 

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն իրեն համարում է  Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների  օրինականության երաշխավորներից մեկը։ «Պետք է ընտրությունների արդյունքների նկատմամբ բարձր վստահություն լինի։ Հեղափոխության ձեռքբերումները պետք է կապիտալիզացնել, պետք է լինի բազմակարծություն, համերաշխություն․ դա չի նշանակում միակուսակցական  կառավարում, նշանակում է հանդուրժողականություն, խոսքի ազատության հարգում, անմեղության կանխավարկածի հարգում։ Մենք պատրաստ ենք բանավեճի բոլորի հետ՝ առանձին-առանձին, ցանկացած ձևաչափով պատրաստ ենք բանավեճի »,- ասաց պր-ն Զեյնալյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *