Քաղաքականություն

ԱԺ 11 պատգամավորներ կքննեն հեռախոսազրույցների գաղտնիությունը խախտելու փաստերը (տեսանյութ)

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի ուսումնասիրության նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը դրվեց քվեարկության:  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ առաջարկվել է արդեն ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 11:

 47 կողմ,  14 դեմ ձայներով որոշումն ընդունվեց: Քննիչ հանձնաժողովի 11 անդամներից 5-ը կլինեն ՀՀԿ-ական պատգամավորներ,  «Ծառուկյան» խմբակցությունը կունենա 3 անդամ,  «Ելքը»՝ 2, ՀՅԴ խմբակցությունը՝ 1 անդամ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *