Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որը քննարկում է «Տոների և հիշատակման օրերի մասին» օրենքում լրացման օրինագիծը։
Լրացման իմաստն այն է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերից հոկտեմբերի 11-12-ը հայտարարվեն ոչ աշխատանքային։ Դրանք կփոխարինվեն հաջորդող շաբաթ օրերով։
Որոշվեց քննարկումը կազմակերպել կառավարության առաջարկած հատուկ ընթացակարգով։ Ըստ այդմ՝ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո երկրորդ ընթերցումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում։
Մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը պատգամավոր Արմեն Աշոտյանն առաջարկեց ԱԺ անունից շնորհավորել մանկավարժներին Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Օրենքում փոփոխության նախագծի հիմնական զեկուցող, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հիմնավորեց, որ կառավարությունն աշխատանքային օրերի փոփոխություն իրավասու է անել միայն «Տոների և հիշատակման օրերի մասին» օրենքում ընդգրկված օրերի մասով։
Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա կառավարությանը նաև այլ դեպքերում կատարել աշխատանքային օրերի փոփոխություն։ Նման անհրաժեշտություն է ծագում, երբ մեծամասշտաբ միջոցոռուման կապակցությամբ ունենում ենք արտերկրից մեծաքանակ հյուրեր։ Այդ դեպքերում անվտանգության միջոցառումների կազմակերպման, խցանումներից խուսափելու նպատակով, աշխատանքային օրերի փոփոխման անհրաժեշտություն է առաջանում։
Ներկայացված առաջարկով՝ ՀՀ-ում բացառիկ միջոցառումների կազմակերպման դեպքերում կառավարությունը հնարավորություն կստանա կատարելաշխատանքային օրերի փոփոխություն։
Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե ինչու պետք է ոչ աշխատանքային լինի ողջ Հայաստանում, եթե Ֆրանկոֆոնիայի միջոցառումները Երևանում են անցկացվում։
Զեկուցողը պարզաբանեց, որ մարզերի բնակիչներին ևս հնարավորություն է տրվում մասնակցելու միջոցառումներին։
Աշոտյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է Ֆրանկոֆոնիայի աշխատանքների ֆինանսական ն կարգադրիչը և ի՞նչ ներգրավվածություն է ունենալու ԱԺ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում։
Ռուբինյանը պատասխանեց, որ ԱԺ-ն անմասն չի մնա միջոցառումներից, իսկ գնումների գործընթացում առկա խախտումների վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
0 Մեկնաբանություն