Քաղաքականություն

ԱԺ-ն ընտրեց Սահմանադրական դատարանի դատավորի (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը նոր դատավոր ունի: Ընտրությունը կատարել է Ազգային ժողովը: ԱԺ այսօրվա նիստին ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ԱԺ փակ քվեարկության արդյունքները:

Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, որից 81 կողմ է քվեարկել թեկնածուի օգտին,  7 պատգամավոր դեմ է եղել:

Արման Դիլանյանը երդվեց, որ կգործի անկած եւ անաչառ՝ հավատարիմ մնալով Սահմանադրական դատավորի բարձր կոչմանը:

Խորհրդարանն  ընտրեց  նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին: 85 պատգամավոր է մասնակցել ընտրությանը․ 74 պատգամավոր կողմ է քվերակել, դեմ է եղել 10 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *