Քաղաքականություն

ԱԺ-ն կողմ քվեարկեց. Ընտրական հանցագործությունների համար պատիժները կխստացվեն

Ազգային ժողովը միաձայն ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ: Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգմավոր, դեմ և ձեռնպահ չկար:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը արդարադատության փոխնախարարին հորդորեց, որ նախագիծը պատշաճ մասնագիտական վերլուծության ենթարկվի  եւ նոր միայն ներկայացվի ԱԺ:

Վահրամ Բաղդասարյանը նշեց նաև, որ առաջին ընթերցման ժամանակ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի: Իսկ երբ պատրաստ կլինի վերջնական նախագիծը, արդեն լրացուցիչ կհայտնեն իրենց կարծիքը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *