Այսօր Էջմիածնում նախատեսված է բողոքի ակցիա քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով։
Այս պահին մի խումբ քաղաքացիներ պաստառներով հավաքվել են Ս. Հռիփսիմե եկեղեցուն հարող տարածքում։
«Ա1+»-ի հետ զրույցում երիտասարդներից մեկը նշեց, որ իրենք քայլերթ են իրականացնելու դեպի Էջմիածնի հրապարակ։
Քիչ ուշ, «Միացում» վանկարկումով՝ ակցիայի մասնակիցները սկսեցին քայլերթը։
Նրանց ուղեկցում են ոստիկաններ։
0 Մեկնաբանություն