Քաղաքականություն

«Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

 «Պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում օրինականության հաստատումը այլընտրանք չունի: Այս ճանապարհը, օրինականաության հասատատաման ճանապարհը այլընտրանք չունի եւ բոլորը պատասխան են տալու իրենց արարաքների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով եւ ձեւերով:

Ուզում եմ նաեւ ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, մեր իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ՝ ՀՀ պետականության առաջ, ժողովրդի առաջ, օրինականության առաջ: Եւ մենք նաեւ այս ողջ գործընթացը , քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում եւ այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետեւ մենք չենք ուզում ուրիշիների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպանը, մենք ուզում ենք դա տեղափոխել մեր պետբյուջե»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ժողովրդից գողացված ամեն մի կոպեպ, մի լումա վերադարձվելու է ժողովրդին: ՀՀ ում կա մի տեր, մի իշխանություն եւ այդ մի տերը, մի իշխանությունը ՀՀ քաղաքացին է»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը ՀՀ բոլոր քաղաքացիներին օգոստոսի 17-ին 18:30-ին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ ամփոփելու քաղաքացու իշխանության 100 օրը: «Բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից, բոլոր թաղամասերից, բոլոր բակերից՝ եկեք օգոստոսի 17-ին, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ, ոչ ոք չի կարող ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից:

Եվ օգոստոսի 17-ին ժողովուրդը դա ցույց կտա»,-եզրափակեց Փաշինյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *