«Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ աշխատելու եմ օրենքի սահմաններում»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Չեմ կարող ասել, թե Մամիկոն Ասլանյանի գործունեությունը գնահատում եմ գերազանց, բայց հեղափոխությունից հետո նկատվում է դրական փոփոխություն»:
Անդրեյ Ղուկասյանն, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշեց. «Ես առաջադրվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, գործելու եմ որպես մարզպետ և զբաղվելու եմ միայն մարզպետի գործառույթներով»։
0 Մեկնաբանություն