Քաղաքականություն

Չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել. Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերը: Նիստը գումարվել է  Կառավարության նախաձեռնությամբ: Նախագծի համաձայն առաջարկվում է ընտրակեղծարարության պատասխանատվությունը խստացնել:

ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն իր ելույթում նշեց, որ իրավական տեսանկյունից այս օրենքի ընդունումը վտանգավոր է:

«Որպեսզի նիստը չտապալվի՝ մենք դրական եզրակացություն ենք տվել օրենքի նախագծին, պայմանով, որ իրակական առումով պետք է շտկումներ լինեն եւ այդ դեպքում կհամարենք, որ ունենք իրավական եւ օրինական օրենք, որը միտված կլինի ընտրական գործընթացը բարելավելուն եւ վստահություն ապահովելու ընտրությունների հանդեպ: Այս տեսքով օրենքի ընդունումը իր մեջ վտանգներ է պարունակում»,-ասում է նա:

Չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել,  իր ելույթում նշեց պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Ըստ նրա, կա նպատակ ընտրությունները զերծ պահելու խախտումներից, բայց չի կարելի դա անել ավելի կարեւոր շահեր ոտնահարելու հաշվին:

 «Սա ուղղակիորեն սպառնում է քաղաքացու շահերին: Հնարավոր է, որ քաղաքացին թյուրիմացաբար կամ ազդեցության տակ ընկնելով խոստանա, որ այս ինչ օրը կգա, կհանդիպի եւ կողմ կքվեարկի:  Միթե՞ սա ճիշտ վարչարարության է: Մարդուն տանել 3 տարի դատապարտել միայն նրա համար, որ նա խոստացել է կողմ քվեարկել: Սա հակասում է քրեական իրավունքի գիտությանը: Խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, այստեղ եւս խախտված է արարքի նկատմամբ համարժեք պետաիրավական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը», -եզրափակեց Գեւորգ Պետրոսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *