Քաղաքականություն

Դադարեցրեք Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին հետևյալ մեկնաբանությամբ։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին ժամանակներս հաճախակիացած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաեւ սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։

Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման եւ տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։

Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21–ին կայացած Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»։

Մեկնաբանությունն արվել է ՀԱՊԿ պաշտոնական կայքում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *