Այսօր Գլխավոր դատախազությունը մինչեւ օրվա վերջ Վճռաբեկ դատարան կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը:
«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արեւիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը բավարարվեց օգոստոսի 13-ին: Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով՝ Սահմանադրական կարգը տապալելու մեջ:
0 Մեկնաբանություն