«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենԼարիսա Ալավերդյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը հայկական կողմի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությանը, կլինի առնվազն ոչ հրապարակային:
Ալավերդյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի աջակցի Հայաստանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությանը: Լավրովը շատ ազնվորեն ցույց տվեց, որ բոլոր համանախագահներն ասելու են՝ սա ձեր գործն է: Առնվազն հրապարակայնորեն որևէ քայլ չեն անելու: Եթե ինչ-որ բան էլ տեղի ունենա, ունենալու է այլ շերտերում»,- ասաց Ալավերդյանը:
Նրա կարծիքով, նաև պետք է ազատվել այն սխալ մտածելակերպից, թե Ադրբեջանի՝ Արցախի հարցին ուժային մեթոդով «լուծում տալու» փորձերն ինչ-որ ձևով կախված են Հայաստանի ակտիվ գործողություններից: Հակառակը՝ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը բացատրվում է Հայաստանի խաղաղ, պասիվ վիճակով:
0 Մեկնաբանություն