Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լույս» դաշինքով

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը վստահեցնում է ՝ պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լույս» դաշինքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք պատրաստ ենք շարունակել «Լույս» դաշինքով մասնակցել ընտրություններին, նաև դաշինքի հնարավորություններն ավելի ուժեղացնել»,-նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սկսելու է հանդիպումներ Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը և որ առաջինը հանդիպելու է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հետ։ Հոկտեմբերի 1-ին կայացել է վարչապետի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *