Քաղաքականություն

«Ելք»-ը հանդես է գալիս երկու ձևաչափով. սա լինելու է համախմբող ընտրություն․ Արտակ Զեյնալյան

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշում են կայացրել Երևանի քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրել, և ես տվել եմ իմ համաձայնությունը՝ գլխավորելու նախընտրական ցուցակը»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար, Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Նրա հավաստմամբ՝ «Ելք» դաշինքը շարունակում է գործել, ավելին՝ հանդիսանում է կառավարության քաղաքական հենարանը: «Մենք հանդես ենք գալիս երկու ձևաչափով, սա, կարծում եմ, այս պարագայում ամենաարդյունավետն է և ժողովրդավարականը: «Քաղաքացիական պայմանագիրը»՝ մեր գործընկեր կուսակցությունը որոշել է հանդես գալ առանձին, մենք մեր ուժերը չափում ենք. սա ամենաժողովրդավարական ձևն է: Նախընտրական պրոցեսներում մենք կգնահատենք, կարժևորենք մեր հնարավորությունները, կտնտղենք ժողովրդի տրամադրությունները:

Մրցակցության տրամաբանությունը փոխվել է: Ընտրության արդյունքում պետք է համախմբվի հանրությունը: Ընտրված քաղաքապետը պետք է լինի բոլորի քաղաքապետը: Առողջ մրցակցություն կլինի, որի արդյունքում շահելու է հասարակությունը. սա լինելու է համախմբող ընտրություն:

Մենք երկրում համերաշխության և սիրո մթնոլորտ ենք ստեղծում, ներառականությունը լինելու է մեր կրեդոն, պրոֆեսիոնալիզմը՝ ամենաբարձր գնահատված արժեքը»:

«Սա մեր համայնքն է, մեր տունն է, և այն պետք է կառավարենք այնպես, որ դուր գա բոլորիս,- ընդգծեց Զեյնալյանը: – Երևանցին պետք է մասնակցի Երևանի կառավարմանը, պետք է դրանով ապրի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *