Քաղաքականություն

Ընտրակեղծարարներն այս ընտրություններում անելիք չունեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Լրանում է կառավարության գործունեության 100 օրը, և ես կարծում եմ, որ մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այսօր կառավարության նիստն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, և ես ուզում եմ արձանագրել, որ այս 100 օրվա ընթացքում լուծել ենք մեր հիմնական խնդիրը` ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը», – ասաց նա։

Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվեց: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ Կառավարության նիստում։ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը կհրապարակի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը։

<<Այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ իրենց թափանցիկության առումով։ Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում անելիք չունեն, այս ընտրություններում ընտրակաշառքի որեւէ դեպք չպետք է գրանցնի։ ՀՀ քաղաքացու որեւէ ապօրինի կամք պետք է բացառվի, եւ սա Կառավարության պարտականությունն է>>,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստում նաեւ որոշվեց 87մլն 666 հզ դրամ գումար հատկացնել  Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *