Քաղաքականություն

Ընտրակեղծարարությունը քրեականացվեց (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ պատգամավորների քննարկմանն է ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Նախագծով առաջարկվում է ընտրակեղծարարության պատասխանատվությունը խստացնել: Վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները:

Բացի այդ, առաջարկվում է որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգ չեն ներկայացնում, այլ ընդհակառակը խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:

Հիմնական զեկուցող ԱՆ առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացնելով առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթը, հիշեցրեց, որ դրանք ենթարկվել են փոփոխության, որոնք ամբողջապես պայմանավորված էին պատգամավորների կողմից հնչեցված մտահոգություններից։

ԱՆ առաջին տեղակալը նշեց, որ այս ժամանակահատվածում ԱԺ որևէ խմբակցությունից պաշտոնապես որևէ առաջարկ չի ստացվել։ Միայն աշխատանքային կարգով առաջարկություն է արվել Արփինե Հովհաննիսյանի կողմից։

Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունեց միաձայն: Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգմավոր, դեմ և ձեռնպահ չկար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *