Քաղաքականություն

Ընտրությունները պետք է կայանան այս տարի. Էդմոն Մարուքյան

«Երեկ մի քանի ժամ գտնվել ենք ԱԺ նախագահի աշխատասենյակում, եւ վարչապետը իրազեկել է իր ծրագրի մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:

«Ամեն ինչ անցավ հանգիստ մթնոլորտում: Խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ պատրաստ են արտահերթ ընտրությունների, բայց մայիս-հունիս ամիսներին»:

Պատգամավորը պնդում է՝ եթե ԸՕ-ն չընդունվի 1 ամսվա մեջ, ապա պետք է գնանք ընտրության հին օրենսգրքով:

«Եթե նույնիսկ հին օրենսգիրքը մնա , ապա այս քաղաքական իրավիճակում ռեյտինգային ցուցակով օլիգարխները չեն անցնի»,-նշել է նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *