Քաղաքականություն

«Ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր եւ անբիծ է անցել: Դրա համար խիղճս հանգիստ է» Ալիկ Սարգսյան (տեսանյութ)

Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն իր կարողությունների համար ունի համապատասխան բացատրություն ու արդարացում եւ չի վախենում իրավապահ մարմինների ստուգումներից:«Եսարժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղինմաքուր եւ անբիծ է անցել։ Եսզբաղվել եմ իմ գործով, ուրիշ ոչ մի չարաշահում չեմ արել: Դրա համար խիղճս հանգիստ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:  

Ալիկ Սարգսյանն ինքը դիմել է ՀՔԾ՝ նշելով, որ իր հասցեին սպառնալքիներ ու շանտաժ է հնչեցնում Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, թե նախկին ոստիկանապետը պարտավոր է վճարել նախկինում իր կրած ֆինանսական տույժերը: «Այս ամեն տեսակի զրպարտությունները, այս փորձերը, իրենց բերեն, դնեն մի մարդու կողքին, որի արժանաիքը իրենք չունեն: Ես դա երբեք թույլ չեմ տալու, քննության ընթացքում կտեսնեք: Միաբջիջ մի մարդէ, որ փորձի ինձ վարկաբեկել, իմ ամբողջ տարիների վաստակը նսեմացնի, ոչ մեկը դա չի կարող»,- նշեց Ալիկ Սարգսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *