Քաղաքականություն

Եթե չանցնենք ԱԺ, կնախապատրաստվենք հեղափոխության․ Լևոն Շիրինյանը տվեց նոր կուսակցության մեկնարկը

«Թավշյա հեղափոխության արդյունքները պետք է ռեալիզացվեն, դրա նպատակները պետք է գերակա դառնան մեր պետականության համար, որպեսզի նախկին սատրապության շրջանին վերադարձ չլինի: Տարաձայնություններ չունենք, առաջիկայում, անկախ համագործակցության ձևերից, անվերապահորեն պաշտպանելու ենք թավշյա հեղափոխության առաջնորդի նախաձեռնություններն ու գաղափարները: Իրեն պաշտպանելու ենք, որովհետեւ թավշյա հեղափոխության հաջողությունն այս օրերին կախված է Նիկոլ Փաշինյանի անձի և գործունեության հետ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության (ՀՔԺԿ) նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Մենք հստակ կանգնում ենք Հայաստանի ազգային անկախության և պետականության կերտման վրա»,- ասաց նա` համոզված, որ, այսպիսով` չորրորդ հանրապետություն ենք կառուցում, որը իրական Հայաստանի կերտման սկիզբն է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *