Քաղաքականություն

Եթե չկա ցանկություն հավատալ Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, ասելու են՝ կասկածների խնդիր կա (տեսանյութ)

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դրական է գնահատում հանդիպումը, սակայն հավելեց, որ կարևորը արդյունքն է լինելու։

Դիտարկմանը, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ հանդիպումից հետո պնդում են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատ են, Թևան Պողոսյանը նկատեց․«Յուրաքանչյուրն ունի իրավունք իր կարծիքն ունենալու։ Կասկածներ ունե՞ն, շատ լավ է, ինչպե՞ս են այդ կասկածները փարատվում, երբ տեսնում ենք արդյունքներ։ Հիմա եկել է ժամանակը, որ թիմերն աշխատեն։ Կառավարության ներքին ստորաբաժանումները ինչպես և Ռուսաստանում, այնպես էլ այստեղ, պետք է կարողանան այս հանդիպումների արդյունքում այցելեն իրար, աշխատեն, նոր ծրագրեր և գաղափարներ մշակեն, և մենք կտեսնենք, որ կա արդյունք, և բնականաբար, կասկածները փարատվեն»,-ասաց նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *