Քաղաքականություն

Եթե Մոսկվայի անձնական կապերը չօգնեցին Քոչարյանին, չեն օգնի նաև Խաչատուրովին. նա հետ կկանչվի (տեսանյութ)

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանիկարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը տաս տարվա մեջ այնքան դաժանություն է արել, այնքան մարդ է բանտարկել, որ հիմա նրա կալանավորումը խնդրահարույց չէ։ «Թող մի քիչ էլ նստի, ի՞նչ է եղել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ կարևոր է հասկանալ, թե արդյոք միայն առաջադրված մեղադրանքը բավարար է. «Երկու դրվագ պետք է առաջ բերենք։ Պետք չէ մոռանալ, որ դա քաղաքական հոդված է, որքան էլ քրեական մաս պարունակի, չենք կարող հերքել, որ առաջադրված հոդվածըքաղաքական է։ Ուստի կարևոր էերկու այլ հարց՝ Հոկտեմբերի 27-ի ուսումնասիրություն, և թե ինչպես ստացվեց, որ նա գալով Հայաստան ոչինչ չուներ, բայց դարձավ չափազանց հարուստ։ Դա իմ առաջարկն է»։

Գրիգորյանը, անդրադառնալով Խաչատուրովին գրավի դիմաց ազատ արձակելուն ասաց՝ կասկած չունի, որ նա մոտ ժամանակներս հետ կկանչվի Հայաստանի կողմից. «Հայաստանը կհրաժարվի իր ծառայությունից այդ պաշտոնում։ Եթե ոչ մի անձնական կապեր Մոսկվայում չօգնեցին Քոչարյանին, չեն օգնի նաև Խաչատուրովին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *