Քաղաքականություն

«Եթե Փաշինյանի հեղինակությունը չլիներ, ժողովուրդը պատգամավորներին կուտեր» (տեսանյութ)

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Հանրապետականների տված խոստումներին չի հավատում:

«Վերեւներում գտնվողները որակով շատ ցածր են հայ ժողովրդից, նրանց պետք է հանել ԱԺ-ից, բայց շարունակում են կառչած մնալ իրենց պաշտոններից եւ պետականամետություն չեն ցուցաբերում»:

Ստեփան Գրիգորյանը կտրականապես դեմ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:

«Ես չեմ հավատում, որ ՀՀԿ-ն մայիսին կգնա արտահերթ ընտրությունների: Հանցագործներ, ուրիշ բան չունեմ ասելու, իրենք հակահայկական վարք են ցուցաբերում, նրանք բոլորը կջնջվեն: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, այն օրը  նրանց ժողովուրդը կուտեր»:

Քաղաքագետը պատրաստ է անվճար ուսուցում անցկացնել հանրապետականների համար:

«Որ անգրագետ եք ոչինչ, ես պատրաստ եմ ձեզ սովորեցնել, հայ ժողովուրդը արժանի չի ձեր նման անկիրթ պատգամավորների: Դուք կարող է պատգամավոր ե՞ք ծնվել, էլ չեմ ասում առանձին խուլիգան պատգամավորների լկտի պահվածքը: Ժողովուրդն արդեն ասել է, թե  ում է վստահում եւ ում ընտրեց Երեւանի ավագանու ընտրություններին»:

Այս պատգամավորները վախենում են դուրս գալ եւ քայլել փողոցում: Ձեր պարտականությունն է դուրս գալ եւ լսել ձեր հասցեին ուղղված թթու խոսքերը, հավելում է Ստեփան Գրիգորյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *