«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անհիմն է համարում այն կասկածները, որ եթե Արտակ Զեյնալյանն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, կարագանա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:
«Ռոբերտ Քոչարյանը չդատվելու խնդիր ունի: Եթե դուք կարծում եք, որ Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը կխթանի այդ գործընթացը, ապա սխալվում եք: Ինչից է, որ արդարադատության նախարարի պաշտոնը վստահում եք Արտակ Զեյնալյանին, իսկ քաղաքապետի աթոռը վստահելիս վախենում եք հակահեղափոխության վտանգից»,- Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում ասաց Արամ Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաև վերջերս գաղտնալսված և հրապարակված հայտնի ձայնագրությանը՝ նշելով, որ ԱԱԾ-ի առաջին քայլը պետք է լինի երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի անվտանգության ապահովումը:
«ԱԱԾ-ն գլխավոր խնդիրը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարում միլիոնների վերադարձն է, այլ՝ երկրի անվտանգության ապահովումը: Պետք է պարզել՝ ով է արել այդ ձայնագրությունը ու աներկբա պատժել»,- հավելեց նա:
Նյութը՝ «Առաջին լրատվական» - ի
0 Մեկնաբանություն