ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել է հուշագիր:
«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր:
0 Մեկնաբանություն