«Այն, ինչ կատարվեց սոցիալական ցանցերում, կարող ենք գնահատել որպես համազգային տոնախմբություն»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ չարի վերջը շատ մոտ է. «Հիմա ռեալ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ, ինչը ողջունելի է»:
Կարապետ Ռուբինյանը դատարկախոսություն է համարում Քոչարյանի այն միտքը, թե իշխանությունները կանխարգելիչ քայլեր են անում իրեն ակտիվ քաղաքականությունից դուրս թողնելու համար: «Նա իրենից որևէ քաղաքական կշիռ և որևէ վտանգ չի ներկայացնում»,- նկատեց նա՝ հավելելով, որ Քոչարյանի գործունեության հիմքում պարզապես թաքնված էր պետությունը թալանելու մոլուցքը. «Ի դեպ, այդ թալանելու, ապօրինի հարստացման գործն էլ դեռ բաց է»:
ԱԺ նախկին փոխնախագահի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը բռնի ուժով զավթել է իշխանությունը. «Եվ որևէ նշանակություն չունի՝ քեզ համա՞ր ես պահել այդ իշխանությունը, թե՞ տվել ես քո դրածոյին, որը պետք է երաշխավորեր քո թալանած ունեցվածքի անձեռնմխելիությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն