Երեկ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերվող հարցեր:
Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:
0 Մեկնաբանություն