ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտավախություն չունի, որ մի օր էլ ԱԱԾ-ն իր ունեցվածքը կուսումնասիրի ու, ինչպես օրինակ, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի դեպքում, ապօրինի հարստացում կբացահայտի.
«Ինձ մոտ ինչ որ կա, հայտարարագրված է եւ օգտվելով առիթից, նաեւ ուզում եմ ասել՝ ինչ գումար ունեմ, հայտարարագրված է եւ կարծում եմ՝ ավելի շատ հայտարարգրված է, քան թե կա, քանի որ այս ընթացքում՝ այս վեց ամսվա ընթացքում, որոշակի ծախսեր արվել են, քանի որ հայտարարգրել ենք մինչեւ 2018թ., հիմա, որ գան, կարող է ասեն՝ բա, ինչի ես այդքան հայտարարագրել, փողը իրականում քիչ է»,- ասում էԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Իրավապահ մարմինները քննություն են իրականացրել ինչպես Վաչագան Ղազարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ: Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել իրավապահների գործողությունները՝ սպասելով նախաքննության ավարտին եւ հարգելով անմեղության կանխավարկածը.
«Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականին, ապա Էդուարդ Շարմազանովը հարգանքով է վերաբերում՝ Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում՝ լինել առաջին տեղակալ, թե ոչ:
0 Մեկնաբանություն